Ռիխարդ Տաուբեր
Ռիխարդ Տաուբեր գերմ.՝ Richard Tauber | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1891[1][2][3][…] |
Ծննդավայր | Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | հունվարի 8, 1948[1][2][3][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Բրոմփթոնի գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Ավստրիա |
Կրթություն | Հոխի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, երգիչ, դերասան, կոմպոզիտոր և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Anton Richard Tauber?[6], մայր՝ Elisabeth Seyfferth? |
Կայք | richard-tauber.de |
Richard Tauber (1891-1948) Վիքիպահեստում |
Ռիխարդ Տաուբեր (գերմ.՝ Richard Tauber, մայիսի 16, 1891[1][2][3][…], Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - հունվարի 8, 1948[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), ավստրիացի օպերային երգիչ և օպերետի դերասան (տենոր), ում անվանել են «ավստրիական Կարուզո»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաուբերը ծնվել է արտիստների ընտանիքում, որոնց ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէր։ Սկզբում նա ստացել է մոր Դենեմի (Denemy) ազգանունը, հետագայում օգտագործել է տարբեր անուններ ու ազգանուններ` Կարլ Ռիխարդ Տաուբեր (հոր ազգանունով), Էռնստ Զայֆերտ (Seiffert` մոր ազգանունն առաջին ամուսնությունից), սակայն թատերական առաջին հաջողություններից հետո ընտրել է Ռիխարդ Տաուբեր անուն-ազգանունը։
1897 թվականին տղան ընդունվել է Լինցի դպրոց։ Սկսած 1903 թվականից` հանդես է եկել հոր թատրոնում։ Նրա մոտ հայտնաբերելով երաժշտական ձիրք` հայրը Ռիխարդին տվել է Հոխի կոնսերվատորիա (Մայնի Ֆրանկֆուրտ)` դաշնամուր, կոմպոզիցիա և դիրիժորական արվեստ ուսանելու նպատակով։ Այս զբաղմունքներին երիտասարդ Տաուբերը իր նախաձեռնությամբ ավելացնում է օպերային վոկալ։
Սկսնակ երգչի առաջին ելույթը կայացել է Ֆրայբուրգում 1912 թվականի մայիսի 12-ին մի համերգում, ուր նա կատարել է Մոցարտի օպերայից մեներգ` ջերմ ընդունելության արժանանալով հասարակության կողմից։ Հետագա տարիներին Տաուբերը ելույթ է ունեցել Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի տարբեր թատրոններում։ Նրա երգացանկում տեղ են գտել Մոցարտի, Շառլ Գունոյի, Ռիխարդ Շտրաուսի, ավելի ուշ նաև Վերդիի, Ջակոմո Պուչինիի օպերաները։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո` 1922 թվականին, Տաուբերն ընդունվել է Վիեննայի պետական օպերա, հանդես է եկել նաև Բեռլինի օպերային թատրոնում, շրջել է հյուրախաղերով։ Նրա հռչակը շատ մեծ էր. ժամանակակիցները նշում են նրա հմայիչ ձայնի փափուկ տեմբրը, որն անսովոր երաժշտական էր[7]։ Բացի օպերայից` նա շատ է երգում օպերետներում։ Ֆրանց Լեհարը երաժշտություն է գրում հատուկ նրա համար։ Դրանք քնարական մեներգեր էին, որոնք կոչվել են «Տաուբերի երգեր» (գերմ.՝ Tauberlieder): Տաուբերի ձայնագրություններով գրամաֆոնային սկավառակները վաճառվել են հազարավոր օրինակներով. ընդհանուր առմամբ հաշվվում է նրա ելույթների մոտ 700 գրամաֆոնային ձայնագրություն։
Այս տարիներին Տաուբերն ամուսնանում է երգչուհի Կարլոտե Վանկոնտիի հետ (իտալ.՝ Carlotta Vanconti), բայց մի քանի տարի անց նրանք բաժանվում են։ Մոտ 5 տարի Տաուբերը քաղաքացիական ամուսնությամբ ապրում է Մարիա Լոսևայի հետ, ով ներգաղթյալ երգչուհի էր Ռուսաստանից, որ ելույթ էր ունենում Բեռլինում։
1929 թվականին Ֆրանց Լեհարը Տաուբերին է նվիրել «Ժպիտների աշխարհ» օպերետից «Dein ist mein ganzes Herz» մեներգը, որ հետագայում նշանավոր է դարձել[8]։
1930-ական թվականներին Տաուբերը մեծ հաջողությամբ ելույթ է ունենում Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, նկարահանվում է երաժշտական ֆիլմերում։ 1936 թվականին Տաուբերն ամուսնանում է անգլիացի դերասանուհի Դիանա Նեպերի հետ (անգլ.՝ Diana Napier):
Գերմանիայում հյուրախաղերն ընդհատվում են, քանի որ նացիստական իշխանությունները չէին հրավիրում հրեական ծագմամբ արտիստների։ Շուտով Ավստրիայի հետ Անշլյուսից հետո (1938) նա տարագրվում է։ Ապրում է Շվեյցարիայում, իսկ բրիտանական քաղաքացիություն ստանալուց հետո` Լոնդոնում։ Նա մերժում է ԱՄՆ ներգաղթելու առաջարկը, չնայած Անգլիայում պատերազմի սկսվելուն պես փակվել էին թատրոնները, իսկ նրա ավստրիական բոլոր խնայողությունները բռնագրավվում են նացիստների կողմից։ Նա գոյատևում է համերգներով և սկավառակներից ստացվող եկամուտներով։ Տաուբերն ինքն է սկսում գրել երաժշտություն` երգեր, օպերետներ, որոնցից մի քանիսը հանրաճանաչ են դառնում։
1947 թվականին Տաուբերի մոտ հայտնաբերվում է թոքի քաղցկեղ։ Այդ ժամանակ Լոնդոնում հյուրախաղերով հանդես էին գալիս Վիեննայի թատրոնի իր վաղեմի ընկերները, և Տաուբերը ելույթ էր ունենում Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում։ Հասարակությունը նրան հոտնկայս էր ծափահարում։ Մոցարտի օպերան, որով նա սկսել էր իր գործունեությունը, դառնում է նրա հրաժեշտի ստեղծագործությունը։ Մեկ շաբաթ անց նա պառկում է հիվանդանոցում, որտեղից այլևս դուրս չի գալիս։ Թաղված է Լոնդոնի Բրոմպտոնի գերեզմանոցում։ Տաուբերի կենոտաֆը տեղադրված է Բադ Իշլե գերեզմանոցում` Լեհարի գերեզմանի կողքին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճանապարհորդություն Աբենտե (1925), կարճամետրաժ համր ֆիլմ
- Achtung! Aufnahme! (1928), կարճամետրաժ համր ֆիլմ
- Ես համբուրում եմ Ձեր ձեռքը, տիկի'ն (1929)
- Երբեք մի' վստահեք կանանց (1930, Ich glaub' nie mehr an eine Frau)
- Ծիածանի ավարտը (1930, Das lockende Ziel)
- Ժպիտների աշխարհ (1930)
- Մեծ ատրակցիոն (1931, Die große Attraktion)
- Սիրո մեղդի (1932, Melodie der Liebe)
- Blossom Time (1934)
- Սրտի ցանկություն (1935)
- Երկիրն առանց երաժշտության (1936)
- Pagliacci (1936)
- Վալ
սի ժամանակը (1945)
- Լիսաբոնյան պատմություն (1946)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Շվեյցարական թատրոնի բառարան (գերմ.) / Hrsg.: A. Kotte
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #118620967 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Владимирская А. Р. Звёздные часы оперетты, 1-е издание, стр. 76.
- ↑ «Notenblatt‚ Dein ist mein ganzes Herz' mit Widmung an Richard Tauber» (գերմաներեն). Stadtmuseum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Ռ. Վլադիմիրսկայա Օպերետի աստեղային ժամեր. — Л.: Искусство, 1975. — С. 75-76. — 136 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիխարդ Տաուբերի կենսագրությունը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Տաուբերի լուսանկարների պատկերասրահ
- Տաուբերի մասնակցությամբ ֆիլմերի ցանկ
- http://nataliamalkova61.narod.ru/index/radioperedachi/0-14 Տաուբերի մասին ռադիոհաղորդումներ Հազվագյուտ ձայնագրություններ շարքից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիխարդ Տաուբեր» հոդվածին։ |
|